Այսօր: Երկուշաբթի, 22 Հոկտեմբերի 2018թ.
Կաքավաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
ԿԱՔԱՎԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12.03.24 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.kaqavadzor.am

Հարգելի բարեկամ   Ջերմորեն ողջունում եմ Կաքավաձորի համայնքապետարանի նորաստեղծ կայքում: Հավատարիմ մնալով իմ սկզբունքներին` ցանկանում եմ համայնքապետարանի աշխատանքները կազմակերպել բաց և թափանցիկ, յուրաքանչյուր քաղաքացու իրազեկել համայնքի ղեկավարի և ավագանու կողմից ընդունված որոշումներին: Կայքն օժանդակելու է համայնքապետարանի գործունեության նկատմամբ հասարակության տեղեկացվածության բարձրացմանը:

07.09.18 Մունիցիպալ առաջնորդների 2018 թվականի աշնանային դպրոց
«Հայաստանի համայնքների միությունը» hայտարարում է Մունիցիպալ առաջնորդների 2018 թվականի աշնանային դպրոցի ընդունելություն: Դասընթացները նախատեսված են 18-28 (ներառյալ) տարեկան բոլոր ցանկացողների համար, ովքեր ունեն բարձրագույն կրթություն կամ ուսանում եմ ԲՈիՀ-ում և հետաքրքրված են համայնքային կառավարման ոլորտով։ Դասընթացներին հատկապես խրախուսում ենք մասնակցել կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների ակտիվ երիտասարդ անդամների։ Ուսուցումն անվճար է։ Հասարակական, կուսակցական գործունեությունը, ինչպես նաև օտար լեզուների իմացությունն ընդունելության ժամանակ առավելություն կդիտարկվեն։ Մունիցիպալ առաջնորդների դպրոցի դասընթացները տեղի են ունենալու դասախոսությունների, սեմինարների, ... Մանրամասն
31.08.18 ԿԱՔԱՎԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ և ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի դպրոցականներ, ծնողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ,  Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի,  գրի և դպրության օրվա առթիվ: Սեպտեմբերի 1-ը ազդարարում է ուսումնական տարվա սկիզբը, որը նաև գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբ է : Տոնական այս օրը հատկապես առանձնակի ջերմությամբ ցանկանում եմ շնորհավորել բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են ոտք դնելու ուսումնական հաստատություն` դպրոց, և մաղթել, որ այս սեպտեմբերի 1-ը դառնա լուսավոր ու մեծ ճանապարհի սկիզբը:   Սիրելի դպրոցականներ, Ձեզ մաղթում եմ բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին ... Մանրամասն
16.08.18 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԲՈՒԺՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԱԳԼՃԿ-ՆԵՐԻ, ԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ և ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ՈՒ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌևՏՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՀՀ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԶԵԿՈՒՄ-ՀԱՆԴԻՊՈՒՄ 31.08.2018թ.

Հայաստանի Հանրապետության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը՝ համաձայն 2018թ-ի գործողությունների ծրագրի, 2018թ-ի օգոստոսի 31-ին Արագածոտնի մարզում անց է կացնելու իրազեկում-հանդիպում բուժհիմնարկների, ԱԳԼՃԿ-ների, բենզալցակայանների, թանկարժեք մետաղների և ոչ պարենային ապրանքների մեծածախ ու մանրածախ առևտրով զբաղվող տնտեսվարողների հետ:

 Իրազեկում հանդիպումն արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ Արագածոտնի մարզպետարանը կտրամադրի դահլիճ, անհրաժեշտ տեխնիկական միջոցներ:

Մասնակիցները մասնակցության հայտ ներկայացնելու համար ներկայանան Կաքավաձորի համայնքապետարան:

30.05.18 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐ

2018 թվականի հունիսի 2-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում (Կասյան փողոցի վերին հատված) նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառներ: Հայաստանի Հանրապետության մարզերի գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռվի անվճար մասնակցելու տոնավաճառներին և Երևան քաղաքի սպառողներին ներկայացնելու բացառապես սեփական արտադրանքը, ինչը կնպաստի արտադրողների և սպառողների համար առավել շահավետ գյուղատնտեսական մթերքների գների ձևավորմանը:

1


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտն մարզ, Կաքավաձոր 4-րդ փ. 3-րդ շ.

/098/540120

kaqavadzor.aragatsotn@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՔԱՎԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner